Լրահոս 24/7
12.04.2023

Ըստ հավաստի տեղեկությունների՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի հեղինակը հայկական կողմն է եղել․ Փաշինյան

Ըստ հավաստի տեղեկությունների՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի հեղինակը հայկական կողմն է եղել․ Փաշինյան

Ես կարծում եմ, որ մենք ֆունդամենտալ պետք է անդրադառնանք այն կոնցեպտին, որով հետապնդվել է ԼՂ հարցը մեր անկախության տարիների ընթացքում։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այստեղ մենք ունենք երկու մաս․ մինչև «Մադրիդյան սկզբունքներ» և «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետո։ Մինչև «Մադրիդյան սկզբունքները» հայկական կողմի դիրքորոշումը եղել է այն, որ ԼՂ-ը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում և ԽՍՀՄ փլուզման համատեքստում  իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը ու ինչպես Խորհրդային միության այլ սուբյեկտներ, իրացնելով ինքնորոշման իրավունքը,  ստացել է անկախություն, հետևաբար չի եղել  Ադրբեջանի կազմում, անկախացել է ԽՍՀՄ-ից։ 2007թ-ին իշխանության տրանսֆորմացիայի ընթացքում, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր, իսկ Ռոբերտ Քոչարյանը նախագահ, այդ ժամանակ ի հայտ եկան «Մադրիդյան սկզբունքներ»-ը, որտեղ ընդգծվում էր և՛ տարածաքային ամբողջականության սկզբունքը, և՛ ինքնորոշնման իրավունքի սկզբունքը։ Արձանագրվում էր, որ պետք է ճշգրտվի ԼՂ կարգավիճակը  ու այդ կարգավիճակի ճշգրտման մեխանիզմը պետք է համաձանեցված լինի նաև Ադրբեջանի կողմից։ Եթե «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ հայկական կողմի դիրքորոշումն այն էր, որ Ղարաբաղը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում,  հետևաբար ապագա կարգավիճակի հարցում պայմանավորվելու կարիք կարող է չլինել, «Մադրիդյան սկզբունքներ»-ով  արձանագրվում է, որ ԼՂ կարգավիճակի հարցում պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի Ադրբեջանի հետո, ընդ որում՝ այդ սկզբունքների նախագծի հեղինակը  որոշ և հավաստի տեղեկությունների համաձայն, հենց հայկական կողմն է եղել։ Այսպիսով՝ հարց է ծագում, եթե ԼՂ-ն չեն համարում Ադրբեջանի մաս, ինչու պետք է ԼՂ կարգավիճակի հարցը համաձայնեցվի Ադրբեջանի հետ, այստեղ է, որ ինքնորոշվել նշանակում է լինել որևէ տեղ, ինքնորոշման իրավունքով այդ տեղից տեղափոխվել մեկ այլ տեղ։ «Մադրիդյան սկզբունքներ»-ից առաջ այդ տեղը Խորհրդային միությունն էր, «Մադրիդյան սկզբունքներ»-ից հետ այդ տեղը Ադրբեջանն է: «Մադրիդյան սկզբունքներ»-ով ՀՀ-ն ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այդ  տրամաբանությամբ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի մաս, որպեսզի կարողանա ինքնորոշվել։

«Սա է այդ քաղաքականության իրական բովանդակությունը  ու մեր մեծագույն բացթողումն է, որ հենց  2018-ի այս ամեն ինչով հանդես չենք եկել ու մեր ժողովրդի չենք բացատրել»,-խոսքը եզրափակեց Փաշինյանը։

Լրահոս
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը