Գլխավոր
13.04.2023

ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար, այդ թվում՝ մեկ հայաստանյան

ԱՄՆ-ը արտահանման սահմանափակումներ է մտցնում 28 կազմակերպության համար, այդ թվում՝ մեկ հայաստանյան

ԱՄՆ առևտրի նախարարությունը որոշել է արտահանման սահմանափակումներ մտցնել 28 կազմակերպությունների համար: Ռուսաստանյան, չինական, թուրքական ընկերությունների շարքում է հայտնվել նաև հայաստանյան մեկ ընկերություն:

Ամերիկյան վարչակազմը պնդում է, որ այդ կազմակերպությունները ներգրավված են «Միացյալ Նահանգների ազգային անվտանգության և արտաքին քաղաքական շահերի դեմ ուղղված գործունեության մեջ»:

Ընկերությունները հայտնվել են «սև ցուցակում» «արտահանման վերահսկողությունը շրջանցելու և ամերիկյան արտադրանք գնելու կամ գնելու փորձի համար՝ Ռուսաստանի ռազմական և/կամ պաշտպանական արդյունաբերական բազային աջակցելու նպատակով»:

Ներդրվող սահմանափակումների արդյունքում մատակարարները չեն կարողանա ամերիկյան ապրանքներ ուղարկել ԱՄՆ առևտրի նախարարության պատժամիջոցների տակ գտնվող իրավաբանական անձանց՝ առանց նախապես հատուկ լիցենզիա ստանալու։ Միաժամանակ, լիցենզիայի հայտերը քննարկելիս կգործի «մերժման կանխավարկած», այսինքն՝ ամենայն հավանականությամբ, նման դիմումները կմերժվեն։

Երեկ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ադեվալե Ադեյեմոյի հետ: Ամերիկյան գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ Ադեյեմոն և Գրիգորյանը «քննարկել են Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները»։ Ադեյեմոն նաև «կարևորել է Միացյալ Նահանգների գլոբալ ջանքերը՝ կանխելու Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների և արտահանման վերահսկողության շրջանցումը»: «Նա հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև», – փոխանցում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։

Լրահոս
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
16:06
Զբոսաշրջային վիզայով ծննդաբերելու նպատակով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
14:51
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
13:39
Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
13:34
Այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում 4 համայնքում
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
12:25
Այսօր 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը