Լրահոս
13.04.2023

Ադրբեջանցի մարզիկներին տրվել են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ

Ադրբեջանցի մարզիկներին տրվել են անվտանգության լրացուցիչ երաշխիքներ

Ապրիլի 15-23-ը Հայաստանում անցկացվելու Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը։ Այսօր ասուլիսում Ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն ասաց, որ Ադրբեջանի ծանրամարտի հավաքականն ու նրանց ուղեկցող պատվիրակությունը՝ շուրջ 12 հոգի, արդեն ժամանել են Հայաստան՝ մասնակցելու առաջնությանը:

Պատասխանելով ադրբեջանցի մարզիկների անվտանգությանը վերաբերող հարցերին՝ նա ասաց.

«Իհարկե, ընդունող երկիրը Հայաստանն է, բայց մրցաշարի կազմակերպիչը Ծանրամարտի միջազգային և եվրոպական ֆեդերացիաներն են, որոնց անդամակցում են եվրոպական բոլոր երկրները։

Բոլոր մարզիկները, որոնք ցանկություն ունեն մասնակցելու այդ մրցաշարին, մենք պարտավոր ենք ընդունել։ Սա մեծ ու կարևոր հանձնառություն է։ Մենք հայտը ներկայացնելուց ասել ենք՝ բոլոր երկրների մարզիկներին ընդունելու ենք և ապահովելու ենք նրանց անվտանգությունը»։

Ա. Հարությունյանի խոսքով, այս ընթացքում կոնկրետ Ադրբեջանի թիմի հետ կապված գրագրություն են ունեցել, անվտանգային հարցեր են քննարկել եվրոպական ֆեդերացիայի միջնորդությամբ և անընդհատ շեշտել են, որ ինչպես մյուս մարզիկների, այնպես էլ ադրբեջանցի մարզիկների անվտանգությունը պատրաստ են ապահովել։«

Անվտանգության լրացուցիչ երաշխիքներ են խնդրել գործընկերները, մենք դա էլ ենք ապահովել։

Այսինքն բոլոր միջոցառումները, որոնք անհրաժեշտ են մարզիկների անվտանգությունն ապահովելու համար, մենք իրականացրել ենք։Մենք ապահովելու ենք բոլոր մարզիկների անվտանգությունը»,- ասաց Հարությունյանը։

Իսկ անվտանգության լրացուցիչ երաշիքները, ըստ նրա, օդանավակայանում դիմավորելուն, հյուրանոցում լրացուցիչ անվտանգության միջոցառումներ իրականացուն են վերաբերում։

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան