Խմբագրի ընտրանի

Ի՞նչ կատարվեց Տեղում․ գյուղը պահել են զենքը ձեռքին կռվող տղերքը

Ապրիլի 11-ին հերթական ռազմական սրացումն արձանագրվեց հայ-ադրբեջանական սահմանին։

ՀՀ ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությամբ հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական Զինված ուժերի զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների։

Փոխհրաձությունը տարբեր ինտենսիվությամբ ձգվեց ողջ օրվա ընթացքում։ Ռազմական գործողության արդյունքում հայկական բանակի 4 նվիրյալներ անմահացան․ նվիրյալներ՝ բառի ամենաբնութագրական իմաստով․ նրանցից յուրաքանչյուրի կենսագրությունն ու ծառայակիցների վկայություններն են դա փաստում։

Փաստացի աշխարհաքաղաքական իրավիճակը որքան էլ կատարվածը օրինաչափության բանաձևում տեղավորելու հիմքեր ստեղծի, իրականում յուրաքանչյուր դիպվածում մարդկային գործոնն ամենամեծ դերն է խաղում։

Տեղ գյուղը պահել են սահմանում զենքը ձեռքին կանգնած տղերքը, տեղ գյուղը պահել են իրենց տներում ապրող և հարձակվող թշնամու աչքերի մեջ ուղիղ նայող գյուղացիները, ու եթե հրամանատարը՝ իր հերթին, շարքային զինվորը՝ իր հերթին, անձնվիրաբար չկռվեր՝ թիկունքում նույն թեզն էր շահարկվելու, որ «իշխանությունը Տեղը հանձնեց», որ «գյուղը վաղուց էին տվել», ու տեղի ունեցածում իշխանությունը փնտրելու էր դավաճանների 5-րդ շարասյուն, ընդդիմությունը՝ դա ներկայացնելու էր հողատու-դավաճանության ապացույց։

Մյուս կողմից էլ՝ արձանագրված միջադեպը երկար ժամանակ կքննարկվի նաև դիվանագիտական սեղաններին․ ռազմավարական գործընկերն ամեն առիթով կշեշտի, որ իր շնորհիվ դադար արձանագրվեց, վերլուծաբանների մի հատված դա կկապի ԵՄ դիտորդական առաքելության հրանարավորությունների հետ, և իրական քաղաքականության մեջ, այո՛, այս գործոններից յուրաքանչյուրն էլ գուցե չափվող կշիռ ունենա գործընթացում, բայց գլխավոր գործոնը եղել և մնում է առաջնագծում կանգնած զինվորը, սպան ու հրամանատարը, ով զիվորական և բարոյական պարտավորությամբ կատարում է իր առաքելությունը՝ ցավոք՝ հաճախ կյանքի գնով։

Տեղ գյուղի դիրքերում ծավալված մարտերում անմահացածներն իսկական հերոսներ են, որոնց մասին ժամանակն ու պատմությունը հաստատ պատմելու են սերունդներին․ ու նրանց հավասար հերոսներ կան, որոնք այս պահին էլ շարքում են, ու շարունակում են պահել Տեղն ու Հայաստանը։

Բանակը պետք է վստահ հենվի սեփական պետության իշխանությանը, ու պետությունն էլ պետք է անվերապահ վստահ լինի իր զինվորի ու հրամանատարի վրա․ սա ամենակարևոր գործոնն է՝ թե դիվանագիտական, թե գլոբալ աշխարհաքաղաքականության մեջ շահեկան դիրքավորման, կամ առնվազն՝ հնարավոր առավելագույնին հասնելու համար։

Նվարդ Մելիքյան

Թիվ 1

Recent Posts

Հետևողականորեն գնալու ենք սահմանազատման միջոցով ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը. վարչապետ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր այն միտքը, որ Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների…

10 hours ago

Պատարագի խորանն օգտագործել քաղաքական քարոզի համար՝ սրբապղծություն է. վարչապետ

Ոչ միայն հոգևորականները, այլ բոլորը քաղաքական հայացքներ ունենալու իրավունք ունեն: Ուրիշ բան է քաղաքական հայացքներ…

10 hours ago

Վենսի այցը կարող է որոշ պրոցեսներ արագացնել՝ գերիների հարցը խաղաղության լույսի ներքո լուծելու համար

ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցը հասարակության շրջանում սպասումներ է առաջացրել գերիների, ռազմագերիների և անհետ կորած անձանց…

16 hours ago

Ֆիդանը պնդում է, որ ավիահարվածներով և պատերազմով Իրանում ռեժիմի փոփոխություն չի լինի

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Իրանում ռեժիմի փոփոխություն տեղի չի ունենա,…

16 hours ago

Վարչապետն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է NVIDIA ընկերության փոխնախագահ Ռև Լեբարեդյանին։ Զրուցակիցները քննարկել են Firebird ընկերության…

17 hours ago

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի․ Վենս

Բաքվում ձերբակալվածների մասին խոսք կլինի, Բաքու մեկնելուց առաջ «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին խոստացավ ԱՄՆ փոխնախագահ Վենսը`…

17 hours ago