Լրահոս
15.04.2023

Անցկացվել է «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում

Անցկացվել է «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում

Ապրիլի 13-ին Երևանում անցկացվեց «Խթանելով կանանց ներգրավումը ոստիկանության ծառայությունում» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, ՄԱԶԾ ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին և ՄԻՊ աշխատակազմի Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում ընդգծեց հատկապես ընտանեկան բռնության, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և այլ հանցագործությունների բացահայտման գործում կին ոստիկանի մոտեցումների, զոհերի հետ հաղորդակցության կարևորությունը, քանզի բացահայտումները պայմանավորված են կին ոստիկանների պատշաճ աշխատանքով և ոստիկանությունում նրանց ներգրավվածությամբ։

Նա կարևորեց Ներքին գործերի նախարարության նախաձեռնությունը ոստիկանության ծառայությունում կանանց ներգրավվածության խթանմանը նպաստելու գործում, ինչի կապակցությամբ ապրիլի 11-ից մեկնարկել է Պարեկային ծառայության շարքերը համալրել ցանկացող կին դիմորդների նախագրանցման գործընթացը։

Փոխնախարար Արփինե Սարգսյանը խոսեց գործընթացի հնարավորությունների մասին, որոնք հետագայում թույլ կտան իրականացնել կանանց նպատակային ընդունելություն, ինչպես նաև կազմակերպել հանրային իրազեկման լայնամասշտաբ միջոցառումներ, և դրանով իսկ հավակնել ոստիկանությունում կանանց ներգրավվածության ապահովմանը։

Կարևորելով Պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունը՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր գնահատեց ներքին գործերի նախարարության կողմից այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: ՄԱԶԾ ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բացման խոսքում ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի և ազատ է ստեղծելու իր կարիերան։

Նա կարևորեց ոստիկանության ծառայությունում կանանց թվի ավելացումը, ինչն էլ հասարակություն-ոստիկանություն հաղորդակցության շրջանակներում հնարավորություն կտա բարձրացնել վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ։

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը անդրադարձավ ԱՄՆ դեսպանատան և ՆԳՆ -ի համագործակցությանն ու համատեղ իրականացվող ծրագրերի կարևորությանը։ Նա պատրասատկամություն հայտնեց աջակցել պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով ձեռնարկվելիք միջոցառումներին։

ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը կարևորեց կանանց նկատմամբ բռնության վերացման, նրանց հասարակական-քաղաքական կյանքում ներգրավելու, խտրականությունը բացառող և իրավունքահեն մոտեցումները, և նշեց, որ գրասենյակն արդեն իսկ իրականացրել է այդ խնդիրների լուծմանն ուղղված մի շարք միջոցառումներ։

Հանդիպման ընթացքում ՆԳ նախարարությունում կանանց ներգրավման ընդլայնման գործընթացին, ոլորտում առկա խնդիրներին և մարտահրավերներին անդրադարձավ ՆԳՆ ոստիկանության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի մասնագետ Նատալի Սահակյանը։

Նա խոսեց ոստիկանությունում կին ծառայողների հետ իրականացված աշխատանքների և առաջիկայում նախատեսվող գործընթացների մասին, ինչպես նաև ներկայացրեց Ներքին գործերի նախարարության իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Ուսումնասիրության նպատակն էր վեր հանել այն խնդիրները, որոնք օբյեկտիվորեն սահմանափակում և խոչընդոտում են իրավապահ համակարգում կանանց ներգրավվածության ընդլայնմանը և դրանց լուծման արդյունավետ ուղիներ գտնել:

Լրահոս
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
13:08
Թրամփը կոչ է արել Իրանին՝ խելքի գալ
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
12:36
Ես ողջունում եմ Թուրքիայի և Հայաստանի վերջին քայլերը. ԱՄՆ-ը դեսպան
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
12:21
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին
Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
12:07
Նարեկ Մկրտչյանը ներկա է գտնվել Չարլզ III-ի և Կամիլայի պատվին կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, որոնք կցանկանան աշխարհը շուռ տալ, ամեն ինչով աջակցելու ենք. Սամվել Կարապետյան
11:47
Եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, որոնք կցանկանան աշխարհը շուռ տալ, ամեն ինչով աջակցելու ենք. Սամվել Կարապետյան
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
11:18
Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
10:54
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
16:49
Կարսում քննարկվել է Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկումը
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
16:39
Կարսի մոտ գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Գյումրիում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
16:33
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է. վարչապետ
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
16:14
Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը՝ մեկ շաբաթից. Միրզոյան
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
15:45
Եվրոպական մեծ ընտանիքը հավաքվում է Հայաստանում
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
15:32
Միջուկային աղետի ռիսկն աճել է «Սառը պատերազմի» տարիներից ի վեր ամենաբարձր մակարդակի. Գրոսի
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
15:11
«Թրամփի ուղին» չի լուծի Հարավային Կովկասում տրանսպորտային կապի խնդիրը. Զաբոև
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում
14:56
Պարզաբանում. Ի՞նչ է կատարվում հեղուկ գազի մատակարարման շուկայում