Վարդանիձոր բնակավայրում ավարտվել են մանկապարտեզ և դպրոց տանող ներբնակավայրային ճանապարհի կառուցման աշխատանքները: Դրանք իրականացրել են «Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները։
Այս մասին տեղեկացնում է Մեղրիի համայնքապետարանը:
«Մեղրի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից այժմ կատարվում են Վարդանիձոր և Թխկուտ բնակավայրերի ոռոգման համակարգի վերականգնման աշխատանքները:
Վերականգնված համակարգից կկարողանան օգտվել հարակից հողամասերի 80 սեփականատերեր և ավելացնել իրենց գյուղատնտեսական արտադրանքը և եկամուտները։
Մեղրի համայնքում բարեկարգման աշխատանքները շարունակվում և պարբերաբար իրականացվում են։