«Կառավարության ծրագրով նախատեսված է առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների կառուցում, վերակառուցում և արդիականացում»,- հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է, որ յուրաքանչյուր քաղաքացու հասանելի լինեն բուժծառայությունները, և դա հնարավոր լինի ապահովել իր բնակությանը մոտ վայրում.
«Իսկ այն դեպքերում, երբ պացիենտների մեծ հոսքի պատճառ հանդիսացող, նեղ մասնագիտացված բարձր տեխնոլոգիաներ պահանջող ծառայություններ են անհրաժեշտ, ապա հանրապետական շտապօգնության ծառայության և սանավիացիայի էֆեկտիվ համակարգի միջոցով կկարողանանք դա ապահովել Երևանում»։
Ավանեսյանը տեղեկացրել է, որ 2022թ. 13 բժշկական կազմակերպություն գտնվել է ակտիվ շինարարության պրոցեսում, ընդ որում՝ դրանցից միայն երկուսն են Երևանում, մյուսները մարզերում են։