ԵՄ դեսպանները հավանություն են տվել Մոլդովայում անվտանգության խթանման համար քաղաքացիական առաքելություն ստեղծելուն, որի գործարկման մասին որոշումը կկայացվի ապրիլի 24-ին՝ արտգործնախարարների կողմից։
«ԵՄ մշտական ներկայացուցիչները հավանություն են տվել Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, մասնավորապես, պետք է ապահովի այս երկրի կայունությունը հիբրիդային սպառնալիքների դեմ: ԵՄ ԱԳ նախարարները որոշում կկայացնեն առաջիկա հանդիպման ժամանակ»,- ասել է դիվանագետը։