Քաղաքականություն

Մ. Սահակյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ առերևույթ ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանը, ՀՀ Ազգային ժողովի վարչական 2-րդ մասնաշենքի քննարկումների դահլիճում 2023թ․ մարտի 31-ին, ՀՀ Ազգային ժողովի մի շարք պատգամավորների և ՀՀ կառավարության ներկայացուցչի մասնակցությամբ սկսված փակ աշխատանքային քննարկման ժամանակ՝ ժամը 11։15-ի սահմաններում, նիստը նախագահող,

ՀՀ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի՝ մասնակիցներին ուղղված խոսքը որպես առիթ օգտագործելով, սեփական անձի առավելություններն ընդգծելու ցանկությամբ, ներկաների նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով՝ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ։

«Մասնավորապես՝ նա ձեռքով հարվածել է սեղանին, ոտքի կանգնել, բղավելով դիտողություն արել Վ․ Վարդանյանին, քննարկման բնականոն աշխատանքը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Վ․ Վարդանյանին և հարվածել նրա դեմքի ձախ քունքային շրջանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:

ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ՝ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ գլխավոր դատախազի միջնորդությանը տրվել է համաձայնություն:

Պատգամավոր Մհեր Սահակյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ նախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու համար:

Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թիվ 1

Recent Posts

Պետք է համատեղ ուժերով խորացնենք ԵՄ-ՀՀ համագործակցությունը. Վասիլիս Մարագոս

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ամբողջական ուժի մեջ…

23 minutes ago

36 հարկ վճարողի առաջադրվել է 13.9 մլն դրամի չափով տուգանք

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի…

33 minutes ago

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ, ՆԱՏՕ-ի նախկին…

42 minutes ago

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արարատ Միրզոյանի հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին, և մասնավորապես Ադրբեջանի ԱԳՆ մամուլի…

58 minutes ago

Մենք ավելի քան գոհ ենք հայկական կողմի փոխադարձ վերաբերմունքից. Պեսկով

Ռուսաստանը Հայաստանին բարեկամ երկիր է համարում և մտադիր է հետագայում զարգացնել երկկողմ հարաբերությունները: Այս մասին…

1 hour ago

Մարտի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ

Երևան քաղաքում մարտի 21-ի ուշ երեկոյան, 22-ին, 23-ի գիշերը սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ։…

2 hours ago