Շահրիար Հեյդարին ասել է.
«Ադրբեջանն Իրանի համեմատ տարբեր հարթություններում թույլ է:
ԻԻՀ առաջատար դիրք ունի տարածաշրջանում: Իսկ Ադրբեջանի կառավարությունը գործում է այլ երկրների ազդեցության տակ»:
Նա նշել է, որ Իրանն Ադրբեջանին խորհուրդ է տալիս պահպանել անկախություն ու ուշադրություն դարձնել ներքին հնարավորություններին, իսկ այն երկիրը, որն ամբողջությամբ կախված է ուրիշներից, չի կարող կայուն լինել։
Հեյդարին ասել է. «Իրանն օտար երկրների փոխարեն մշտապես կենտորնացել է տարածաշրջանային կարողությունների վրա, այդ թվում ուշադրություն դարձրել հենց Ադրբեջանին:
Իսկ սպառնալիքները, մեր կարծիքով, մանկամտություն են և անկարևոր: Մենք Ադրբեջանի իշխանություններին խորհուրդ ենք տալիս չփորձել Իրանի համբերությունը»։