Արցախ
25.04.2023

Հիմա եթե կրակեն, մենք կրակելու ենք․ Անդրանիկ Քոչարյան

Հիմա եթե կրակեն, մենք կրակելու ենք․ Անդրանիկ Քոչարյան

Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից տեղադրված անցակետը գտնվում է Հայաստանի ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան։

«Անցակետ տեղադրելը գտնվում է կոնկրետ մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում: Հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն այդտեղ, թե՞ չկան», – ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ռուսատանը պետք է կատարի իր պատասխանատվությունները, որոնք ստանձնել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանագրով, իսկ Հայաստանն էլ իր մասով պետք է աշխատանք կատարի:

Պատասխանելով Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու և այդպիսով ՀՀ-ի՝ Արցախի հետ ունեցած վերջին ճանապարհը փակելու վերաբերյալ հարցին՝ Քոչարյանը նշեց, որ այդ ճանապարհն այնուամենայնիվ օգտագործվում էր։

«Դուք այդ ճանապարհից տեղյակ էի՞ք: Տեղյակ էի՞ք այդ ճանապարհը ոնց էր օգտագործվում։ Էնքան խոսեցիք, որ պետք է փակվեր: Այդ ճանապարհն օգտագործվում էր այնուամենայնիվ, չէ՞: Միշտ հարց էիք տալիս՝ ոնց գնացին, հասան Արցախ: Հանգի՛ստ եղեք։ Բոլոր փակ ճանապարհները մի օր բացվում են, բաց ճանապարհները, եթե չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են», – ասաց պատգամավորը՝ հավելելով, որ խնդիրը կլուծվի միայն համբերատարության ու միասնության շնորհիվ:

Դիտարկմանը, որ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, պատգամավորը պատասխանեց. «Ուրեմն այդ պայմաններում էլ պետք է կարողանանք և ապրել, և մտածել ազատագրվելու մասին»։ Ապա, պատասխանելով դիտարկմանը, որ շրջափակումը շարունակվում է շուրջ 4 ամիս, հավելեց. «Շրջափակումները նաև երկար էլ են տևում: Երբ դիմանում ես, դու հաղթում ես»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին օրերս գրանցված միջադեպին, որի հետևանքով հայկական կոզմը զոհ է ունեցել՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Մենք էլ ենք կրակում։ Ամենակարևոր բանը եկեք արձանագրենք. այն ինչ մերն է, մերն է։ Եթե կրակեն, մենք կրակելու ենք, առաջ իրենք կրակում էին, մենք չէինք կրակում, իրենք գալիս էին, մենք լքում էինք տեղերը։ Եթե առաջ մենք ավելի շատ զոհ էինք տալիս, հիմա այդպես չէ: Եկեք լինենք կառուցողական մեր բանակի շուրջ և եթե անում ենք ռեֆորմներ, դա դառնա իրականություն օր առաջ։ Դա նշանակում է կրթություն, սպառազինություն, կառավարում և համբերատարություն»:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան