Լրահոս
27.04.2023

Անդրեասյանը մասնակցել է ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը

Անդրեասյանը մասնակցել է ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ՀՀ Արարատի մարզի Դիմիտրով համայնքի ասորական Սագրադովների տոհմական վերականգնված մատուռի բացմանը:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը,ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմին առընթեր ազգային փոքրամասնությունների խորհրդի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իրինա Գասպարյանի տեղեկացմամբ նախաձեռնվել է ասորական համայնքի հուշարձանների վերականգնման գործընթաց, և այս մատուռի վերականգնումը այդ գործընթացի մի մասն է:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ասորական համայնքին հուշարձանապահպան կարևոր նախաձեռնության համար՝ ընդգծելով. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնային է համարում մշակութային ժառանգության պահպանմանն ու պատշաճ հոգ տանելուն ուղղվածցանկացած գործընթաց:

Մշտապես պատրաստակամ ենք աջակցելու թե՛ հայկական, թե՛ մեր երկրի անբաժանելի մաս կազմող ազգային փոքրամասնությունների մշակութային ժառանգության պահպանությանը»:Նախարարը նշել է, որ ազգային փոքրամասնությունների մշակույթի, ինքնության, լեզվի, կրթության, իրավունքների պահպանությունը պետական առաջնահերթություն է:

Նա հույս է հայտնել, որ մշակութային պատկանելության հաստատման այս միջոցառումը լավ առիթ կլինի նաև դպրոցահասակ երեխաների համար՝ այցելելու և ծանոթանալու երկու ազգերի համատեղ պատմությանը, մատուռի՝ որպես հոգևոր կառույցի պատմական հիմքերին:

Մատուռը հիմնադրվել է 19-րդ դարում ասորական համայնքի ներկայացուցիչների միջոցներով:Միջոցառման մասնակիցները հաջորդիվ այցելել են նաև Դիմիտրով համայնքում գտնվող ասորական Սուրբ Կիրիլ եկեղեցի, որը ևս թվագրվում է 19-րդ դարով:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան