Աշխարհում մեծանում է հակամարտությունների ներուժը, ինչն ազդում է ՀԱՊԿ սահմանների ողջ պարագծով ստեղծված իրավիճակի վրա», – ուրբաթ օրը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով կազմակերպության միացյալ շտաբի 20-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառմանը։
«Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ հակասությունների պատճառով»,- հայտարարել է Տասմագամբետովը։














