Լրահոս 24/7
28.04.2023

Ղազախստանը պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք

Ղազախստանը պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, առևտրի և ինտեգրման նախարար Սերիկ Ժումանգարինի համանախագահությամբ Երևանում կայացել է Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։

«Նիստի սկզբում ՀՀ փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, անդրադարձել է երկու երկրների միջև ձևավորված համագործակցությանը, ընդգծել է միջկառավարական հանձնաժողովի դերը Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների զարգացման գործում: «Կարծում ենք՝ հանձնաժողովը պետք է խթանի նաև առավել բարենպաստ և կանխատեսելի բիզնես միջավայրի ստեղծումը՝ ուղղված արտահանման-ներմուծման շղթաների կառուցման ավելի դիվերսիֆիկացված ուղիներով առևտրի ծավալների ավելացմանը»,-նշել է Մհեր Գրիգորյանը։

ՀՀ փոխվարչապետը իր խոսքում ընդգծել է նաև. «Հայկական կողմը շահագրգռված է Աստանայում ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղ հիմնելու հարցում և պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Ղազախստանի գործընկերներին այս ուղղությամբ»։

Հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահները երկուստեք կարևորել են երկու երկրների բիզնես շրջանակների միջև շփումները և այդ համատեքստում ընդգծել ապրիլի 25-ին առցանց ձևաչափով կայացած բիզնես ֆորումի կարևորությունը:

ՂՀ փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը նշել է. «Ղազախստանը համագործակցության հնարավորություններ է տեսնում գրեթե բոլոր ոլորտներում և պատրաստ է հայ սպառողին առաջարկել 266,9 մլն դոլար արժողությամբ 100 վերամշակված ապրանք: Մի քանի օր առաջ կայացել է առցանց ձևաչափով բիզնես ֆորում, որին մասնակցել են Ղազախստանի և Հայաստանի շուրջ 50 խոշոր ձեռներեցներ, ազգային հոլդինգների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Ղազախստանի ապրանքների և ծառայությունների արտադրողները շահագրգռված են հայկական կողմի հետ գործարար կապերի հաստատմամբ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են երկաթուղիների և ավտոճանապարհների կառուցումը, ջեռուցման ցանցերի արդիականացումը, քաղաքային տրանսպորտի ենթակառուցվածքների թարմացումը և սննդի արդյունաբերությունը»:

Նիստի ավարտին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Վստահ եմ, որ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն ապագայում և նոր որակ ու դինամիկա կհաղորդեն հայ-ղազախական հարաբերություններին»։

Միջկառավարական հանձնաժողովի համանախագահների կողմից նիստի ավարտին ստորագրվել է արձանագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան