Ուկրաինան երեք նոր համաձայնագիր է ստորագրել թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Բայքար» ընկերության հետ։
Այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը:
Համաձայնագրերը ստորագրվել են Ստամբուլում՝ ավիացիոն և օդատիեզերական տեխնիկայի «Teknofest 2023» միջազգային ցուցահանդեսի ժամանակ։ Գրառման մեջ նաև ասված է.
«Մանրամասները չեմ պատմի, բայց վստահեցնում եմ, որ այս պայմանագրերը մեր երկրին արտահանման եկամուտ կտան և նոր սերնդի զենք»: