Մենք հավատում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը ռազմական լուծում չունի, որ դիվանագիտական ուղիղ երկխոսությունն է լուծման ճանապարհը․ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակ Վեդանտ Պատելը։
«Այդ պատճառով էլ պատրաստակամությամբ հյուրընկալել ենք նախարարներին։ ԱՄՆ պաշտոնյաները շարունակում են խորապես ներգրավված լինել գործընթացում»,– ասել է ԱՄՆ պետքարտուղարի փոխխոսնակը։