

«Կա մի լավ լուր և մեկ վատ լուր։ Լավ լուրը՝ Կապսի ջրամբարի հետ է կապված։ հասել ենք այն փուլին, որ ջրամբարի կառուցման մեկնարկը տրվեց»,-ԱԺ-ում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Վատ լուրը կապված է ոռոգման սեզոնին այս տարվա վիճակի հետ, ասում է՝ բարդ և ծանր իրավիճակ է ստեղծվել։
«Խոշոր ջրամբարներում, որոնք սնուցում են մեր համակարգը, բավականին ջրի պակաս կա։ Այսօր տվյալներով այդ պակասն արդեն 250 մլն մ³-ի է հասնում և դրա հիմնական բաժինը՝ Ախուրյանի, Ազատի, Ապարանի և Մարմարիկի ջրամբարներին է ընկնում։
Գետերում նույնպես ջրի առկա քանակը քիչ է։ Կփորձենք կառավարել, բայց մենք կարիք ունենանք Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու։ Հավանաբար ձեզ այդ խնդրանքով կդիմենք, հաշվարկներ ենք անում,թե ինչ չափի մասին կարող է խոսք գնալ»,- ասաց Սանոսյանը։
Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…
«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…
Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…
ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…