Լրահոս 24/7
30.05.2023

«Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը». Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

«Ադրբեջանական ագրեսիան խանգարում է կառուցողական երկխոսությանը». Սլովենիայի ԱԺ նախագահը՝ Ալեն Սիմոնյանին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում է Սլովենիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի գլխավորած պատվիրակությունը: Ալեն Սիմոնյանի հետ առանձնազրույցից և ՀՀ ԱԺ հուշամատյանում գրառում կատարելուց հետո սլովենացի հյուրերը մասնակցել են ընդլայնված կազմով հանդիպմանը:

ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերությունների համատեքստում՝ բարձր գնահատելով երկու երկրների օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի միջև արդյունավետ կապերը:

Կողմերն ուրախությամբ վկայակոչել են հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում նախատեսվող՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան-Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբի հանդիպման մասին: Ալեն Սիմոնյանն ընդգծել է Սլովենիայի հետ գործակցությունը Եվրոպական միության հետ համագործակցության շրջանակում:

ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել 2022 թվականի հոկտեմբերին Սլովենիայի Հանրապետությունում արցախցի մի խումբ երեխաների՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրին մասնակցելու համար: Ուրշկա Զուպանչիչը տեղեկացրել է, որ Սլովենիայի կառավարությունն այդ ծրագիրը եւս երկու տարով երկարաձգել է: Կողմերը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր:

«Մենք ողջունում ենք Սլովենիայի խորհրդարանի ընդունած հրատապ բանաձևը «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքների», ինչպես նաև սկզբունքային դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Սլովենացի գործընկերը, լսելով հետպատերազմյան իրավիճակին վերաբերող մանրամասները, նշել է, որ իրենց երկրում հետևում են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի տարածքում առաջացած իրադրությանը և ծանոթ են Լաչինի միջանցքի ճգնաժամին: Նրա խոսքով՝ սլովենացիների համար խաղաղությունը կարևոր և կենսական արժեք է, իսկ ադրբեջանական ագրեսիան մտահոգիչ ու դատապարտելի է, ինչը խանգարում է կառուցողական երկխոսությանը: Նա նշել է, որ Սլովենիան կարող է Հայաստանի համար կամուրջ դառնալ դեպի Կենտրոնական և Արևմտյան Եվրոպա:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2023 թվականի փետրվարի 20-ին Եվրոպական միության նոր դիտորդական առաքելության տեղակայմանը` նշելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը: Նա նշել է, որ Բաքվի` օրեցօր սաստկացող ագրեսիվ հռետորաբանությունը և անիրավ գործողություններն անթույլատրելի են, և Հայաստանը բարձրաձայնում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման անհրաժեշտության մասին ու ակնկալում միջազգային գործընկերների հասցեական արձագանքները:

Ընդլայնված կազմով հանդիպումից հետո սլովենացի գործընկերները ՀՀ ԱԺ նախագահի և Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի ուղեկցությամբ շրջել են ՀՀ ԱԺ շենքում, եղել նիստերի դահլիճում, որտեղ հանդիպել են Սլովենիայի կառավարության ծրագրով իրենց երկիր մեկնած երեխաներին:

ՀՀ ԱԺ նախագահը հորդորել է երեխաներին լավ սովորել և հետևել աշխարհում կատարվող իրադարձություններին` կյանքն առավել ճիշտ պատկերացնելու համար: Ուրշկա Զուպանչիչը խորհուրդ է տվել երեխաներին լինել սրտաբաց, հյուրասեր և սիրել մարդկանց` առանց խտրականության:

Երեխաների հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդանշական ծառատունկն ԱԺ բակում: Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումն ամփոփվել է մամուլի համար հայտարարությամբ: Սլովենիայի ԱԺ նախագահին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Լրահոս
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
19:24
Ցեղասպանություն իրականացնողները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Էրդողան
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
18:46
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
16:03
Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
15:51
Սրբուհի Գալյանը՝ ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան