Եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի հետ հակամարտությունում, ապա ՆԱՏՕ-ին նրա անդամակցության քննարկումն իմաստ չի ունենա: Բրյուսելում կայացած ֆորումի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Այսօր ամենակարևորը վստահ լինելն է, որ Պուտինը չհաղթի և Ուկրաինան գոյատևի որպես ինքնիշխան պետություն, քանի որ հակառակ դեպքում, եթե Ուկրաինան չկարողանա գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան ,ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունն ընդհանրապես քննարկելու իմաստ չկա»,- ասաց նա։
Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ն այս իրավիճակում պետք է միասնություն ցուցաբերի Կիևի իշխանություններին աջակցելու հարցում։














