ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելն անդրադարձել է հայ–ադրբեջանական բանակցություններին և դրա շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Վաշինգտոնում սպասվող հանդիպմանը։
«Կողմերը շարունակում են խաղաղ ապագա հետապնդել Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար»,– ասել է նա:














