Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանների միջև գտնվող Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա կառուցվող նոր կամրջի՝ ՀՀ տարածքում գտնվող հատվածը մասնագիտական հանձնաժողովի կողմից ընդունվելու համար կստեղծվի ընդունող հանձնաժողով: Այդ նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Որոշման արդյունքում կստեղծվի կամրջի հայկական կողմի հատվածի ընդունման մասնագիտական հանձնաժողով, որը կհետազոտի կամրջի համապատասխանությունը հաստատված նախագծին և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին, կտրամադրի ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող ակտ, որն էլ, ի թիվս այլ փաստաթղթերի, հիմք կհանդիսանա համատեղ հանձնաժողովի հայկական կողմի համար Կամուրջը շահագործման ընդունելիս։