«ԱՊՀ երկրները պետք է ակտիվացնեն աշխատանքը՝ փոխադարձ առևտրում խոչընդոտներն ու բացառությունները վերացնելու ուղղությամբ», – Սոչիում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը։
Վարչապետը նշել է, որ Ղազախստանի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը 2022 թվականին աճել է 9%-ով և կազմել ավելի քան 36 մլրդ դոլար, մինչդեռ 2023 թվականի առաջին երեք ամիսներին աճը 9% էր։