ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
«Մենք բարձր ենք գնահատում մեր ժողովուրդների դարավոր բարեկամությունը և խաղաղություն ու բարգավաճում ենք մաղթում մեր երկրներին»,– ասված է ուղերձում։

















