Լրահոս
14.06.2023

Հայաստանն առաջատարներից է Ռուսաստանից արտագաղթողների նախընտրած երկրների ցանկում

Հայաստանն առաջատարներից է Ռուսաստանից արտագաղթողների նախընտրած երկրների ցանկում

Հայաստանի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է նախորդ տարի Հայաստանի գրանցած տնտեսական բարձր աճին նպաստող գործոններն ու դրա ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, անդրադառնալով հարցին, թե ի՞նչ դեր է ունեցել կառավարությունը 2022 թվականի արդյունքում գրանցված 12.6 տոկոս տնտեսական աճի մեջ՝ Հովհաննիսյանը նկատեց՝ հանդիպում են կարծիքներ, որ կառավարությունը որևէ կապ չունի այդ աճի հետ, և որ տնտեսությունն աճել է կառավարությունից բացարձակապես անկախ պատճառներով: Նա պարզաբանեց, թե ինչ գործիքակազմ ու դեր ունի կառավարությունը տնտեսական աճի համատեքստում:

«Առաջինը հարկաբյուջետային քաղաքականությունն է: Այսինքն՝ մենք մի կողմից հավաքում ենք հարկեր, մյուս կողմից ծախսում ենք այդ գումարները: Երկրորդը՝ կառավարությունը ռազմավարական նշանակության տարբեր ոլորտներում իրականացնում է բարեփոխումներ և հանրությանը մատուցում է բազմապիսի ծառայություններ, այդ թվում՝ անվտանգային»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով նրան, թե վերջին տարիների բարեփոխումներն ինչպես են ազդել Հայաստանի դիմագծի վրա՝ Հովհաննիսյանն ասաց, որ չնայած անվտանգային և լոգիստիկ խնդիրներին՝ Հայաստանը հրաշալի վայր է ապրելու և ստեղծագործական աշխատանքով զբաղվելու համար:

«Կոռուպցիայի ցածր մակարդակը, պետական կառավարման համակարգի արդյունավետության աստիճանը, հարկային բարենպաստ միջավայրը, ֆինանսական կայուն համակարգը, արագ զարգացող հանրային ենթակառուցվածքները և բազմաթիվ այլ գործոններ գրավիչ են դարձրել մեր երկիրը հազարավոր զբոսաշրջիկների, օտարերկրացիների, այդ թվում՝ ռուս ռելոկանտների համար: Այստեղ հսկայական դեր ունի կառավարության ամենօրյա քրտնաջան աշխատանքը, որն ամեն օր Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու հետ միասին փորձում է Հայաստանը քարտեզի վրա դարձնել էական երկիր: Հայաստանը միշտ հայտնվում է Ռուսաստանից արտագաղթողների առաջին եռյակում: Եվ պետք է ուղղակի հարցնել, թե ինչո՞ւ, օրինակ, Ադրբեջանը չկա այդ ցանկում: Մենք մրցում ենք մեզնից զարգացման ավելի բարձր մակարդակ ունեցող այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Թուրքիան, Ղազախստանը, ԱՄԷ-ն»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ կառավարության հիմնական դերն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կուզեն ապրել, աշխատել ու ներդրում կատարել:

Լրահոս
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ