ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, թե իրենց կոչն Ադրբեջանին պատերազմ հայտարարելը չէ։
«Քեզ սպանում են, դու ասում ես` խաղաղություն, քեզ գնդակահարում են, դու ասում ես` խաղաղություն, մտնում են քո տարածք, ասում ես` խաղաղություն։ Մինչև ե՞րբ»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց Մինասյանը։
Նրա խոսքով` ոչ թե պետք է պատերազմ հայտարարել, այլ առնվազն միջազգային, դիվանագիտական մակարդակում հասնել նրան, որ զսպվի Ադրբեջանի այս անհագ ցանկությունը։