Լրահոս
21.06.2023

Թալինի համայնքապետը դիմել է ԱԱԾ իրեն 1.9 մլն դրամ կաշառք առաջարկելու համար

Թալինի համայնքապետը դիմել է ԱԱԾ իրեն 1.9 մլն դրամ կաշառք առաջարկելու համար

Թալինի համայնքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրենը իր օգտին ապօրինի գործողություն կատարելու համար պաշտոնատար անձին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք: 

Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարան՝ Մաստարայի պեռլիտի հանքավայրի շահագործման համար նոր հողատարածք վարձակալելու նպատակով:  Համայնքապետարանը, սակայն, հաշվի առնելով, որ ընկերության կողմից արդյունահանվելիք հանքանյութը վերամշակվելու է համայնքի հանդեպ ստանձնած ֆինանսական պարտավորությունները ժամանակին և ոչ բարեխիղճ կատարող, առանց հողի նպատակային նշանակության փոփոխության հանքարդյունաբերությամբ զբաղվող «Արագած Պեռլիտ» ՍՊ ընկերությանը պատկանող հանքանյութի վերամշակման գործարանում, որի աշխատանքի արդյունքում առաջացող փոշին վնասում է հարակից տարածքում գտնվող բերքը և բնակիչների մեծամասնության դժգոհության պատճառ հանդիսանում, դեմ է արտահայտվել հողատարածքը «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն, ինչի հիման վրա նշված ՍՊԸ-ի լիցենզավորումը մերժվել է:

Այնուհետև «Ա.Պեռլիտ» ՍՊԸ տնօրեն Է. Ա.-ն դիմել է Թալինի համայնքապետարանի աշխատակից Ս. Թ.-ին և վերջինիս խնդրել միջնորդել Թալին համայնքի ղեկավար Տ. Ս.-ին՝ կաշառքի դիմաց պեռլիտի հանքի շահագործման համար նոր լիցենզիա ստանալու հարցում, մասնավորապես՝ արդյունահանման աշխատանքներ կատարելու նպատակով Տ. Ս.-ի միջամտությամբ հանրային կրկնակի լսումներ կազմակերպել ու Թալինի համայնքապետարանի դիրքորոշման մասին նոր՝ դրական եզրակացություն ուղարկել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձարկման կենտրոն» ՊՈԱԿ:

Դրանից հետո Ս. Թ.-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն՝ «Ա.Պեռլիտ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից կաշառք տալու վերաբերյալ, որի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթով իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, այդ թվում՝ «Կաշառք ստանալու նմանակում», որի շրջանակում Է. Ա.-ն Ս. Թ.-ի միջոցով 2023 թվականի ապրիլի 27-ին Տ. Ս.-ին տվել է խոշոր չափերով՝ 1.900.000 ՀՀ դրամ կաշառք:

Կաշառք տալուց անմիջապես հետո Է. Ա.-ն ձերբակալվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից:

Է. Ա.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նա իրեն լիովին մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Լրահոս
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
13:29
Թրամփը մերժել է Իրանի առաջարկը․ WSJ
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
12:20
Հայաստանը` բարձր մակարդակի քաղաքական հռչակագրի նախաձեռնող երկիր. ԱՆ
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ