Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան ընդգծել են Անկարայի և Դամասկոսի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ակտիվ աշխատանքի շարունակման կարևորությունը։
Այս մասին ասվում է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը հրապարակվել է Սիրիայի հարցով Աստանայի ձևաչափով 20-րդ միջազգային հանդիպման արդյունքում։

















