Լրահոս 24/7

2018-19թթ․ իմ առաջնային խնդիրն էր՝ հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով. Փաշինյան

«Պիտի ասեմ, որ 2018-19թթ․ իմ առաջնային խնդիրն էր՝ հասկանալ բանակցային գործընթացն իր բոլոր մանրամասներով, պրոբլեմներով և հնարավորություններով». ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ժամանակին այս ամենի մասին մանրամասն չի ներկայացրել հանրությանը։

«Հարցը, կարծում եմ, լեգիտիմ է։ Իսկ ինչու 2019 թվականին այս ամենի մասին հրապարակային չի խոսվել այս ձևով, որովհետև հրապարակային ես խոսել եմ։ Նախորդ անգամ ես ներկայացրի 2019թ․ մարտի 12-ի ԼՂ և ՀՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ունեցած ելույթս, որտեղ իմ այսօրվա ասելիքի մի մասը հրապարակել եմ։

Բայց, մյուս կողմից, երբ հարց է հնչում՝ ինչու ամբողջական չի ասվել 2019-ին, առաջանում է երկու հարց․ իսկ որո՞նք էին լինելու այդ ասելիքի հետևանքները և արդյունքները։ Հաջորդ հարցը՝ ո՞րն էր լինելու ասելիքը հրապարակելու հաջորդ քայլը։ Եվ այդ պոտենցիալ ասելիքի և անելիքի հետ ինքս ինչքանո՞վ էի ներդաշնակ։ Ուրիշ բան է՝ տեսնել իրողությունը, ուրիշ բան՝ ներդաշնակվել, համաձայնվել այդ իրողության հետ, կամ այդ իրողությունը որդեգրել որպես քաղաքականություն։ Սրանք երկու տարբեր բաներ են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարցը լեգիտիմ է և այն ինքն էլ է իրեն շատ հաճախ տալիս։ Ըստ վարչապետի՝ իր մտածումներն այս երկու եզրի մեջ են. «Այդ ասելիքն ասելու հետևանքը լինելու էր պատերա՞զմ, թե՞ խաղաղությու՞ն։ Այդ ասելիքը, ըստ էության, ընթացող կամ գոյություն ունեցող բանակցային գործընթացը հրապարակային բացելն է։ Դրա ներքին, տարածաշրջանային, միջազգային հետևանքները»։

Վարչապետն ասաց, թե այսօր էլ այդ իրողության հետ ներդաշնակ չէ, բայց ժամանակի ընթացքում եկել է այն եզրակացության, որ այդ ամենի մասին պետք է բարձրաձայնվի քննիչ հանձնաժողովում։

Թիվ 1

Recent Posts

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

9 minutes ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

25 minutes ago

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…

40 minutes ago

Ամերիկայի առևտրի պալատը ունի կարևոր դերակատարություն ՀՀ-ում բիզնես մշակույթի զարգացման համար

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…

48 minutes ago

Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլընտրանք չունի. Միրզոյան

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…

1 hour ago

Ինչ է ներառում ՀՀ-ի կողմից Սիրիային ուղարկված մարդասիրական բեռը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…

2 hours ago