Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մեքսիկայում շոգի զոհերի թիվը վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հասել է 112-ի: Բժիշկները նշում են, որ մահացությունը ռեկորդային բարձր ջերմաստիճանի ֆոնին արագորեն աճում է, մասնավորապես, երկրի հյուսիս-արևմուտքում և հարավ-արևելքում։ Ամենաշատ զոհերի թիվը Նուեվո և Լեոնե նահանգներում են՝ 64, Տամաուլիպասում՝ 19, Վերակրուսում՝ 15, Տաբասկոյում՝ 14։
Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մահացածները միջինում 45-64 տարեկան են։ 104 հոգի մահացել է ուղիղ ջերմային հարվածից։

















