ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Ծաղկաձորում ծանոթացա սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 5,4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին:
Ծրագրի նպատակով կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»: