Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն այսօր կժամանի Ադրբեջան: Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները:
Տեղեկատվության համաձայն՝ այցը կտևի մինչև հուլիսի 14-ը: Այցի շրջանակներում սպասվում է Յոավ Գալանտի հանդիպումը Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և անվտանգության ծառայությունների այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Նշվում է, որ այցի նպատակը Ադրբեջանի հետ քաղաքական համագործակցության ամրապնդումն է, անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև կապերի ընդլայնումը:

















