Լրահոս
12.07.2023

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն  աշխատակազմի պատասխանատուների հետ այսօր հյուրընկալել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։ 

Ողջունելով դեսպանին՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ կարևորում է համագործակցությունն ու երկու բարեկամ երկրների միջև հաստատված կապերի ամրապնդումը։ 
«Ուրախ ենք ձեզ Շիրակի մարզում հյուրընկալելու։ Գիտեմ, որ Գյումրիում առաջին անգամ չեք, արդեն իսկ ծանոթ եք մեր մարզին, ուստի Շիրակի մասին երկար չեմ խոսի, չնայած որ ինչքան էլ խոսենք մեր մարզի մասին՝ էլի ասելիք կունենանք։ Գնահատելի է, որ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ Շիրակի մարզի բնակավայրերում իրականացվել են էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված նախաձեռնություններ, տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Կարծում եմ՝ մինչ այժմ իրականացված ծրագրերին և ապակենտրոնացված համագործակցությանը համատեղ ջանքերով նոր զարկ կտանք ու նոր գործնական ձեռնարկներ կլինեն»,- նշել է մարզպետը։

Ֆուկուշիմա Մասանորին շնորհակալություն է հայտնել մարզի ղեկավարին ջերմ ընդունելության համար և նշել, որ ուրախությամբ է այցելում Շիրակ, քանի որ ամեն անգամ նոր ու դրական տպավորություններով է հեռանում։ 

Դեսպաանը խոսել է հայ-ճապոնական հարաբերությունների ամրապնդման մասին՝ կարևորելով դրանց խորացումը տարբեր բնագավառներում. «Հայաստանի Հանրապետությունը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար։ Մենք  շահագրգիռ ենք համատեղ աշխատանքով համագործակցությունը սերտացնելու հարցում»։ 
Կողմերն անդրադարձ են կատարել նաև մշակույթի, երիտասարդության բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի, հանդիպման ավարտին՝  հուշանվերներով փոխանակվել։

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր