Քաղաքականություն

Մարուքյանը պատասխանել է Ալիևի օգնականին

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգումարձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի պնդմանն առ այն, թե իբր Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը բաց է, իսկ այնտեղ ապօրինաբար տեղադրված անցակետը կապ չունի օրեր առաջ Արցախում երկու երեխայի մահվան հետ։

«Ադրբեջանի ներկայացուցիչն անամոթ ստեր է տարածում՝ տարածելով հին ընտանեկան տեսանյութ և փորձելով կոծկել իր պետության և իր նախագահի կողմից իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը։ Ադրբեջանը պատանդ է պահում 120.000 էթնիկ հայի, այդ թվում՝ 30.000 երեխայի, կտրելով նրանց ամբողջ աշխարհից, արգելափակելով գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը և սովամահ անելով այդ մարդկանց։ Սա այն է, ինչ Հաջիևը փորձում է թաքցնել իր կեղծ հայտարարությամբ։ ԼՂ բնակիչ երեխաներ՝ Լեո 3 տարեկան և 6 տարեկան Գիտան մահացել են ծանր հումանիտար իրավիճակի հետևանքով. այս հանցագործության անմիջական պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն է», – գրել է Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Հաջիևն արձագանքել էր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի թվիթերյան գրառմանը նրա վերաբերյալ, որ Արցախում բնակվող երկու երեխայի՝ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը Արցախի շրջափակման հետևանք է:

«Լաչինի միջանցքի 7-ամսյա արգելափակումն ու Լեռնային Ղարաբաղի ամբողջական շրջափակումն անդառնալի և կործանարար ազդեցություն է թողնում մարդկանց կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղի բնակիչներ 3-ամյա Լեոյի և 6-ամյա Գիտայի մահը լուրջ մարդասիրական իրավիճակի հետևանք է: 21-րդ դարն է: Սա չպետք է հանդուժվի», – գրել էր Միրզոյանը՝ կից հրապարակելով երեխաների լուսանկարներ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արցախի Աղաբեկալանջ գյուղում բնակվող 3 տարեկան Լեոյի և 6 տարեկան Գիտայի միայնակ մայրը հուլիսի 7-ին քնած երեխաներին տանը մենակ է թողել՝ 5 կմ քայլելով գնացել մինչև մոտակա Մարտակերտ քաղաք՝ ձեթ, շաքար և այլ մթերքներ ձեռք բերելու։ Արթնանալուն պես երեխաները սկսել են փնտրել մորը։ Համաձայն ճանապարհային տեսախցիկների կադրերի՝ երեխաները հոգնել են և որոշել նստել ճանապարհի մոտ կայանված լքված մեքենան: Նրանք ի վերջո քնել են։ Երեխաները մահացել էին փակ մեքենայում ջերմային հյուծումից։

Թիվ 1

Recent Posts

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայում

Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում: Այս մասին…

2 minutes ago

Այսօր ես հեռախոսազրույց կունենամ Թրամփի հետ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ այսօր հեռախոսազրույց կունենա նախագահ Թրամփի հետ․ «Մենք նրա…

15 minutes ago

Երկկողմանի կբացվի Հյուսիս-հարավ ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածը

«Ճանապարհային դեպարտամենտից» հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-3-ի Լանջիկ-Գյումրի հատվածը (Լանջիկից Ազատան՝ 23 կմ) մարտի…

24 minutes ago

Կնվազեցվեն հարկային խոչընդոտները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի կառավարությունը համաձայնագիր են կնքել,…

47 minutes ago

Կընդլայնվեն էլեկտրաէներգիա վաճառողների շրջանակն ու ծավալները

ՀՀ ԱԺ պատգամավորներ Ծովինար Վարդանյանն ու Արուսյակ Մանավազյանը փոփոխություններ են առաջարկել «Էներգետիկայի մասին» օրենքում: Ծովինար…

57 minutes ago

Որքան է կազմում ՀՀ-ի պետական պարտքը․ նախարարի պարզաբանումը

Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի վերջի դրությամբ կազմել է 5 տրիլիոն դրամ կամ 12.8 մլրդ…

1 hour ago