Այսօր առավոտյան՝ ժամը 9։00-ից, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկեց համաժողովրդական հանրահավաքը՝ նպատակ ունենալով աշխարհի ուշադրությանը հրավիրել Արցախում ստեղծված իրավիճակին։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես եկավ ելույթով և դիմելով ՌԴ-ին, ՀՀ-ին և միջազգային հանրությանը. «Ինչին եք դուք սպասում։ Ուզում եք՝ այս հրապարակում մարդկանց դիակնե՞ր ունենանք, որ արձագանքեք։ Ուզում եք, որ օրեր առաջ երկու մանկահասակ երեխայի դեպքի կրկնություննե՞րն ունենանք, որ խելքի գաք։ Ես ձեր բոլորի անունից ասում եմ՝ բավական է։ Արդեն երրորդ տարին է՝ արցախցին համբերատար կրում է ամենատարբեր բնույթի տառապանքներ, ամեն օր մեր մայրերն ու քույրերն արցունքները թաքցնելով նայում են իրենց երեխաների աչքերին և պատասխանատվության տակ խեղդվելով՝ ընտրություն անում, և ամեն անգամ անվերապահորեն ընտրում հայրենիքը՝ մեր Արցախը»։
Ներսիսյանի խոսքով՝ երեք տարի է՝ բանակցություններ են ընթանում, բայց դրանց արդյունքները չեն զգում, բացի նրանից, որ բանակցություններում տարաձայնությունների մուրճի հարվածն իջնում է Արցախի գլխին․ «Բավական է, բավ է՝ արցախցուն դարձնեք ձեր հարաբերությունների կառուցման և հակադրությունների կարգավորման մանրադրամ, բավ է՝ մեր ժողովրդի կյանքի հաշվին խոշոր քաղաքականությունների՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության վարումը»,- նկատում է պետնախարարը և հավելում՝ մենք հասել ենք եզրագծին։
Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է, Ուկրաինայում կարող են ամբողջական հրադադարի հասնել մի…
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է 2024 թվականի կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) կատարման ընթացքն…
Լեհաստանը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին հակահետևակային ականներ կտեղադրի՝ «Արևելյան վահան» ծրագրի շրջանակներում։ Այս մասին…
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են 2026-2027 թվականների հարկաբյուջետային…
Ռուս զինվորականներն ավարտին են հասցնում Ուկրաինայի զինված ուժերի ջախջախումը սահմանային Կուրսկի մարզում․ հայտարարել Է նախագահ…