Հայաստանը ռուսական կողմից հանդիպման առաջարկ չի ստացել։ Այս մասին այսօր Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել առաջիկայում Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։