ԱՄՆ-ն Ուկրաինային կուղարկի ռազմական օգնության ևս մեկ փաթեթ՝ մինչև 400 մլն դոլարի չափով։ Այդ մասին հայտնում է AP-ն՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի իրազեկ աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ փաթեթը կներառի HIMARS, NASAMS հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռներ, Stinger և Javelin զինամթերք, Hydra-70 ինքնաթիռի հրթիռներ, Hornet հետախուզական անօդաչու թռչող սարքեր, հաուբիցի արկեր, 32 Stryker զրահափոխադրիչ, ինչպես նաև 2 ականանետ և 2 միլիոն ականանետ։

















