ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի գլխավորած ռուսական ռազմական պատվիրակությունը ժամանել է Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետություն (ԿԺԴՀ): Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունում գտնվող լրատվամիջոցները։
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունը կմասնակցի «Հայրենական ազատագրական պատերազմում կորեացի ժողովրդի հաղթանակի» 70-ամյակին նվիրված տոնակատարություններին։ «Այս այցը կնպաստի ռուս-հյուսիսկորեական ռազմական կապերի ամրապնդմանը և կարևոր փուլ կդառնա երկու երկրների միջև համագործակցության զարգացման գործում»,- նշել են գերատեսչությունում։

















