ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան իր ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային հարցերին։
Զախարովան, մասնավորապես, հայտարարել է. «Հայաստանն ու Ադրբեջանը մեզ համար եղբայրական ժողովուրդներ են։ Խաղաղության գործընթացը պետք է իր մեջ ներառի դրական մթնոլորտի ստեղծում, հասարակությունների հաշտեցում, փորձագիտական համայնքների երկխոսություն, կրոնական առաջնորդների երկխոսություն և միջխորհրդարանական հարաբերությունների ակտիվացում։ Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը դյուրին չի գնում, բայց խաղաղությանը այլընտրանք չկա»։

















