Արցախ

Բայց չէ՞ որ Արցախի ժողովուրդը նախագահ է ընտրել Արայիկ Հարությունյանին. Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանտ գրել է.

Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս:

Հայաստանի որևէ ղեկավար, այդ թվում վարչապետ Փաշինյանը, գրավոր փաստաթուղթ չի ստորագրել, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, բայց չեմ բացառում, որ Փաշինյանը նման բան կանի մոտ առաջիկայում:

Հետևաբար՝ արդյոք տրամաբանական չէ՞, որ Արցախի ընտրված իշխանությունները, Նիկոլ Փաշինյանին մեղավոր ու պատասխանատու, դավաճան ու այլ պիտակներով որակելու փոխարեն կամ ի լրումն նման պիտակավորումների, հայտարարեն, որ Փաշինյանը իրավասու չէ Արցախի անունից որևէ թուղթ ստորագրել և ավելին, եթե անգամ ստորագրի, ապա մենք՝ Արցախի ընտրված իշխանություններս, չեն ճանաչի այն:

Ավելին, այս պայմաններում, արդյոք տրամաբանական չէ՞, որ Արցախի ընտրված իշխանությունները փորձեն բանակցությունների մեջ մտնել Ադրբեջանի հետ (որքանով տեղեկացված եմ՝ այդպիսի առաջարկ վերջերս Ադրբեջանն ինքն է արել կրկին՝ հանդիպել եվրոպական մի երկրում, որի անունը չեմ ուզում գրել այստեղ):

Ես և յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է այն սարսափելի բարդությունը, որ կսպասի մեր պատվիրակությանը Արցախ-Ադրբեջան բանակցություններում: Բայց չէ՞ որ Արցախի ժողովուրդը նախագահ է ընտրել Արայիկ Հարությունյանին, որպեսզի նաև ծանրագույն իրավիճակում, ինչպես այսօր, ստանձնի այն բեռը, որով նրան օժտել է Արցախի ժողովուրդը:

Թե՞ նախընտրել էի զբաղվել պոպուլիզմով (գուցե այդ պոպուլիզմը Արայիկ Հարությունյանն ու պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հենց Փաշինյանի՞ց են սերտել), չստանձնել պատասխանատվություն սեփական պետության, թեկուզ չճանաչված, ժողովորդի ու ընտրողի առաջ և հրապարակում նստած աշխարհի գութը փորձել շարժել:

Սա ի՞նչ անպատասխանատվություն է:

Հասկացանք, Նիկոլ Փաշինյանը աղետ է բերել, բայց Դուք չե՞ք ուզում գոնե ձեր մասով մատը մատին տալ, թե հրապարակում անիմաստ նստելը ավելի հեշտ է:

Էլ չասած, որ Փաշինյանի հետ գրեթե հավասարապես Դուք, հարգարժան պարոն Հարությունյան, պատասխանատու եք 44-օրյա պարտության և այս աղետի համար:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

8 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

8 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

9 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

9 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

9 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

9 hours ago