Հասարակություն

«Փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել» . Հակոբյան

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Հայաստանում եւ Հայաստանից դուրս ապրող մեր՝ շատ, չափազանց շատ, աննկարագրելի շատ չարացած «քույրեր եւ եղբայրներ».

Վստահ եմ, որ դուք ձեր անհատական-անձնական-մասնավոր պատճառներն ունեք չարանալու, եւ այդ պատճառները ձեզանից յուրաքանչյուրին անասելի ծանր եւ անտանելի են թվում։

Եւ այնուամենայնիվ՝ դուք էլ պինդ եղեք։ Եթե չեք կարողանում պինդ լինել, ապա փորձեք ավելի հավասարակշռված լինել։ Եթե չեք կարողանում հավասարկշռված լինել, ապա առնվազն Ժամանակն է, որպեսզի սկսեք մտածել դրա մասին եւ աշխատեք այդ ուղղությամբ։ 

Որպես առաջին քայլ փորձեք հանրային հարթակներում ձեր հնչեցրած խոսքը կառավարել։ Նկատի չունեմ՝ այլեւս իմ ամուսնու, իմ ու իմ երեխաների առասպելական տանջանքներն ու մահը  չփափագեք։ Իհարկե ոչ։ Դա ձեր ընտրությունն է, եւ ոչ ոք չի կարող քննարկել անգամ այդ ընտրությունը։ 

Պարզապես ժամանակն է, որ ավելի պատասխանատու լինեք սեփական միջավայրի հանդեպ, եւ ամենատարբեր փափագներ ձեւակերպելիս արտահայտչամիջոցների եւ բառերի ընտրություն կատարեք։ Եւ համոզված եղեք՝ դա հանդարտություն եւ հանգստություն կբերի առաջին հերթին հենց ձեզ»։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

5 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

5 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

5 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

5 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

6 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

6 hours ago