Երեկ Ադրբեջանի զինված ուժերի կողմից վիրավորում ստացած զինծառայողը վիրահատվել է կայազորային հոսպիտալում, տեղափոխվել Կենտրոնական հոսպիտալ: Այս մասին տեղեկացնում է 24News-ը, որի հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը:
«Վիճակը գնահատվում է ծանր, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է բժիշկների հսկողության տակ»,-հավելել է Թորոսյանը:
Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

















