Իրանը պատրաստ է ամբողջությամբ չեղարկել վիզաները Ռուսաստանի հետ․ հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։
«Իրանը լիովին պատրաստ է այս քայլին՝ վերացնել վիզաները, որպեսզի մեր պետությունների քաղաքացիները կարողանան ազատորեն երթևեկել։ Բնականաբար, մենք սպասում ենք մեր պաշտոնյաների համապատասխան որոշումներին, որից հետո այդ միջոցները կհաստատվեն ու գործնականում կկիրառվեն»,- ասել է դիվանագետը։
Նրա կարծիքով՝ համատեղ ավիաընկերությունների ստեղծումը, օրինակ, կօգնի մեծացնել զբոսաշրջիկների հոսքը Իրանից դեպի Ռուսաստան և հակառակը։

















