Լրահոս
19.08.2023

Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում

Կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ գերատեսչության նախաձեռնությամբ՝ այսօր կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ երեխաների նկատմամբ համացանցում տարածված բռնության դեպքի առնչությամբ։

«Հանդիպումը կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին այս պահին փոխարինող Աննա Ժամակոչյանի նախագահությամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալների, Գեղարքունիքի մարզպետի, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության, Ներքին գործերի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Առողջապահության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Միասնական սոցիալական ծառայության, Միգրացիոն ծառայության, Երևանի քաղաքապետարանի, ՄԻՊ-ի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են դեպքի առնչությամբ մինչ այժմ իրականացված և նախատեսվող գործողությունները, ինչպես նաև նմանօրինակ դեպքերը կանխարգելելու հնարավոր միջոցները՝ ի հավելումն գործող իրավակարգավորումների։

Իրավասու մարմիններն իրենց լիազորությունների շրջանակում ներկայացրել են տարվող աշխատանքների ընթացքը՝ վերահաստատելով, որ յուրաքանչյուր գործողության հիմքում երեխայի լավագույն շահն է։

Ընդգծելով նոր միջոցառումների իրականացման կարևորությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել քննարկման մասնակիցների ներգրավմամբ շարունակել աշխատանքներն օպերատիվ շտաբի ձևաչափով, որը կգործի Երեխաների իրավունքների պաշտպանության ազգային հանձնաժողովի լիազորությունների համատեքստում։

Օպերատիվ շտաբում քննարկման առարկա կդառնա ոչ միայն այս դեպքը, այլև շտաբում ընդգրկվող անդամները, իրենց լիազորությունների շրջանակում, կաջակցեն երեխաների իրավունքների ոտնահարման գործընթացների բացահայտմանն ու արձագանքմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր