«Լունա-25» միջմոլորակային ավտոմատ կայանն այլևս գոյություն չունի Լուսնի մակերեսին բախվելու հետևանքով, կիրակի հայտնել է «Ռոսկոսմոսը»։
Ինչպես հայտարարել են պետկորպորացիայում, «տիեզերանավի կորստի պատճառները պարզելու հարցերով կզբաղվի հատուկ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը»։
«Լունա-25» կայանի հետ կապն ընդհատվել էր նախօրեին, նշում է «Ռոսկոսմոսը»։
















