Լրահոս
23.08.2023

Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ մենք չենք կարող լռել, ԱՄՆ վարչակազմը պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է․ մենք չենք կարող լռել, ԱՄՆ վարչակազմը պետք է խոսի և գործի․ Ադամ Շիֆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Միացյալ Նահանգների իշխանություններին կոչ է արել վերջ դնել Արցախի հայ բնակչության շրջափակմանը և կանխել հայերի հերթական ցեղասպանությունը:

«Արցախում հումանիտար սուր ճգնաժամ է։ Եկեք բարձրաձայնենք, թե ինչ է կատարվում, և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները, որպեսզի պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին և կանխի հերթական Հայոց ցեղասպանությունը», – X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է Շիֆը՝ կից հրապարակելով տեսաուղերձ:

Ինչպես նշել է Շիֆն իր տեսաուղերձում, սնունդը, դեղորայքն ու այլ անհրաժեշտ պարագաները չեն հասնում Արցախի120 հազար բնակչին, ինչի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ:

«Այս պահին Լեռնային Ղարաբաղում 120 հազար հայ բնակիչ շրջափակման մեջ է: Կա ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին, և Ադրբեջանը փակել է այս տարածաշրջան ելքն ու մուտքը: Արդյունքում ստեղծվել է հումանիտար սուր ճգնաժամ: Սա պետք է շտապ հասցեագրվի»,- նշել է կոնգրեսականը:

Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ, որին, սակայն, ոչինչ չի հետևել:

«Հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ տալ միջազգային իրավունքի այս խախտմանը: Այնտեղ գտնվող մարդկանց համար անհրաժեշտ են սննդի և դեղորայքի մատակարարումներ, այդ մարդկանց հարկավոր է ազատ տեղաշարժի հնարավորություն, և ԱՄՆ կառավարությունը, նախագահ Բայդենի վարչակազմը շատ բան պետք է անեն այդ ուղղությամբ»,- շեշտել է նա:

Ինչպես ընդգծել է Շիֆը, ԱՄՆ կառավարությունը պետք է Ադրբեջանին զրկի ռազմական օգնությունից և չպետք է որևէ գումար տրամադրի:

«Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի՝ հակառակ դեպքում ավելի շատ մարդիկ կմահանան: Ադրբեջանն արդեն պատերազմ է սկսել Հայաստանի դեմ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին, նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի»,- նշել է կոնգրեսականը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն առաջին հերթին պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը:

«Ես խորապես մտահոգված եմ, որ ևս մի ցեղասպանություն է պատրաստվում հայ ժողովրդի դեմ: ԱՄՆ վարչակազմը պետք է գործի»,- եզրափակել է նա:

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր