Արցախի տանկային և հրթիռային զորքերը միացել են ռազմավարական զորավարժությանը (տեսանյութ)

 

Արցախի Պաշտպանության բանակի կայքում հրապարակվել են ռազմավարական զորավարժության ընթացքը ներկայացնող կադրեր, որոնցից հայտնի է դառնում, որ զորավարժությանը միացել են նաև տանկային, զրահատանկային, մոտոհրաձգային, հրթիռահրետանային ու հակաօդային զորքերը։

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը սեպտեմբերի 27-ին Արցախում այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս։ Նրան ուղեկցել է Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

Գեներալները տեղում ծանոթացել են օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներա-ամրաշինական աշխատանքների ընթացքին, զրուցել են մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:

Նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան պաշտոնատար անձանց զեկույցներ:

editors

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

5 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

7 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

7 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

7 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

7 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

8 hours ago