Լրահոս
11.09.2023

«Մենք վարչական ռեսուրսի կիրառման կարիք չունենք». Տիգրան Ավինյան

«Մենք վարչական ռեսուրսի կիրառման կարիք չունենք». Տիգրան Ավինյան

ՔՊ Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն անդրադարձել է նախընտրական հանդիպումներին վարչական ռեսուրսի չարաշահման մասին հայտարարություններին․

«Վարչական ռեսուրսի բոլոր տեսակի չարաշահումներին մենք վատ ենք վերաբերում և կոչ ենք անում՝ եթե որևէ մեկին որևէ սպառնալիք, պարտադրանք կամ այլ վերաբերմունքով որևէ տեղ կհրավիրեն, թող իմանան՝ մենք այդ արժեքներին դեմ ենք։ 2018թ. հեղափոխության արժեքները դրանք մերժում են։ Անկեղծ ասած՝ մենք դրա կարիքն էլ չունենք։ Հետևապես, եթե կուզեն՝ թող դիմեն մեզ, եթե կուզեն՝ ոստիկանություն, դիմեն ինձ՝ թեկուզ անանուն, և ես խոստանում եմ անձամբ պատժել մարդուն, որ նման բան է արել»,- ասել է Ավինյանը։

Նրա խոսքով՝ վարչական ռեսուրսի կիրառման նպատակը մեկն է եղել՝ լեգիտիմացնել հետագայում կեղծվելիք, ընտրակաշառքով կազմակերպվող ընտրությունները. «Քանի որ մենք նման պրոցեսների էջն առհասարակ փակել ենք մեր կյանքից, Հայաստանի պատմությունից, հետևաբար, նման բանի կարիք չունենք։ Մեզ հետ շրջում եք, տեսնում՝ ինչպես են մեզ դիմավորում մարդիկ։ Այո, բացասականն էլ կա, ոչ բոլորն են դրական արձագանքում, խնդրում եմ տեսնել՝ քանի հոգի է դրական, քանիսը բացասական արձանագրում։ 

Ու վերջապես, երբ ասում ենք, որ Երևանում հիմնանորոգում ենք պոլիկլինիկաներ, սպորտդպրոցներ, հիմնանորոգում ենք տասնյակ մանկապարտեզներ, էդ մարդիկ էնտեղ աշխատում են։ Երբ ասում ենք՝ մանկապարտեզներում բոլորի աշխատավարձը վերանայում ենք, այդ մարդկանց շրջանակում այդ հիմնանորոգումները, բարեփոխումները հաշվի առնելով՝ մեր աջակիցները կա՞ն, թե՞ չկան»։

Լրահոս
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
17:21
Թե բա՝ Միրզոյան-Բայրամով հանդիպմանը դրոշներ չկային
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
17:02
Տեսնենք՝ էլ ով իր վրա կվերցնի. Սամվել Կարապետյան
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
16:38
Ադրբեջանը քննադատել է Վրաստանի պատրիարքարանի հայտարարությունը Կուրմուխի եկեղեցու վերաբերյալ
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
16:31
ԱԳ նախարարները քննարկել են հարաբերությունների հետագա զարգացումը
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
16:10
Աբովյանի համայնքապետարանի աշխատողներ են ձերբակալվել
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
16:00
ՄԻԵԴ-ը մերժել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջանկյալ միջոց կիրառելու պահանջը
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
15:45
«Զանգեզուրի միջանցքն» էլ ավելի կամրապնդի Ադրբեջանի դերը՝ որպես տարածաշրջանային հանգույց․ Ալիև
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
15:36
Մհեր Գրիգորյանը և ԱՄՀ առաքելության ղեկավարը անդրադարձել են մակրոտնտեսական զարգացումներին
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:31
Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
15:21
Վթարային վիճակում գտնվող Ոսկեհատի կամուրջը երկկողմանի փակ է
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
14:56
Գործող ռեժիմը քրեական հետապնդումներով փորձում է հյուծել ընդդիմության ռեսուրսը․ Արմեն Աշոտյան
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
14:43
Պեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասին
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
14:33
Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
14:28
Ինչպես ասվում է` կոպեկ առ կոպեկ. Ալեն Սիմոնյան
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր
14:19
Ավանեսյանն ու Philips-ի փոխնախագահը քննարկել են բուժհաստատությունների վերազինման հարցեր