Քաղաքականություն

ՌԴ դատախազը Բաքու է ժամանել

Ռուսաստանի գլխավոր դատախազ. Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը:

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա Բաքու է ժամանել Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևի հրավերով՝ մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 33-րդ նիստին։

Ադրբեջանի գլխավոր դատախազի և նրա ռուս գործընկերոջ երկկողմ հանդիպման ընթացքում նշվել է, որ երկրների միջև ամրապնդվել են բարեկամական ու համագործակցային հարաբերությունները։

Ըստ ադրբեջանական կողմի՝ հարաբերությունները հաջողությամբ զարգացել են բազմաթիվ ուղղություններով՝ «շնորհիվ պետությունների ղեկավարների համատեղ ջանքերի և քաղաքական կամքի»։

Կրասնովը նշել է, որ ՌԴ դատախազությունը մեծ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ 

Խոսել է «օրենքի գերակայության և իրավական պետության ամրապնդման համար համատեղ համագործակցության կարևորության մասին»։

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

5 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

5 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

5 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

5 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

5 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

6 hours ago