Լրահոս 24/7

Հավաքների ընթացքում քրեական հետապնդում է հարուցվել 49 անձի նկատմամբ

Սեպտեմբերի 19-ից Երևան քաղաքում սկսված զանգվածային հավաքների, երթերի, այլ գործողություններ կատարելու ընթացքում դրանց մասնակիցների կողմից առերևույթ կատարված հանցավոր արարքների դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում ընդհանուր առմամբ նախաձեռնվել է 26 քրեական վարույթ։

Դրանք վերաբերել են զանգվածային անկարգությունների մասնակցությանը և դրան ուղղված կոչեր հնչեցնելուն, բռնություններ գործադրելուն և բռնությունների արդարացմանն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելուն, գույքի վնասմամբ, անձանց նկատմամբ բռնություններով ուղեկցվող խուլիգանություններին, ապօրինի սառը զենք կրելուն, ոստիկանների գործունեությանը միջամտելուն։ Քրեական վարույթներից մեկը՝ կապված սոցիալական ցանցի միջոցով սահմանադրական կարգի տապալման կոչեր անելու հետ, քննչական ենթակայության կարգով փոխանցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտին։

ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում քննվող մնացած քրեական վարույթներով տարբեր հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվել է ակցիաների մասնակից ընդհանուր 45 անձ։ Եվս 7 անձի վերաբերյալ կայացվել է դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու որոշում, նրանց հայտնաբերելու կապակցությամբ հետաքննության մարմնին տրվել են համապատասխան հանձնարարություններ։

Քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 49 անձի նկատմամբ, որոնցից՝ 39-ին՝ զանգվածային անկարգություններին մասնակցության համար՝ (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված),4-ին՝ զանգվածային անկարգություններ կատարելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 328-րդ հոդված),2-ին՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ),1-ին՝ բռնության գործադրմամբ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մաս),1-ին՝ իրացնելու նպատակով ապօրինի կերպով թմրամիջոց շրջանառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մաս),1-ին՝ ապօրինի կերպով սառը զենք կրելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մաս),1-ին՝ տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնության և բռնությունն արդարացնելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդված)։

Դատարան միջնորդություններ են ներկայացվել քրեական հետապնդման ենթարկվող անձանցից 39-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնցից 5-ը բավարարվել է և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ, իսկ 34-ը դեռևս քննարկման փուլում են։ 3 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Քրեական բոլոր վարույթներով նախաքննությունը շարունակվում է։

Դրանց շրջանակներում, համապատասխան քննչական գործողություններով, նաև բազմաթիվ տեսանյութերի ուսումնասիրությամբ, շարունակվում է զանգվածային անկարգություններին մասնակցած բազմաթիվ անձանց կողմից կատարված հանցավոր արարքների անհատականացման գործընթացը։ Հետաքննության մարմիններին տրվել է դրանք կատարող անձանց ինքնությունը պարզելու, ձերբակալելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու հանձնարարություն։

Նախաձեռնված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ հատկապես հասարակական կարգը վտանգող զանգվածային անկարգություններում քիչ չեն ներգրավված ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի բնակիչ հանդիսացող անչափահասները։ Դրա մասին է վկայում նաև այն իրողությունը, որ ձերբակալված անձանցից 4-ը եղել են անչափահաս։

Ինչպես հավաքների համակարգողներին, կազմակերպիչներին, այնպես էլ ծնողներին հորդորում ենք հսկողության տակ պահել անչափահասներին և չթույլատրել նրանց ներգրավվելու հանրային վտանգավորության բարձր աստիճան ունեցող այնպիսի հանցագործություններում, ինչպիսին բռնություններով զուգորդվող՝ հասարակական անվտանգությանն սպառնացող զանգվածային անկարգություններին մասնակցելն է, ինչի համար նախատեսված է պատիժ՝ ընդհուպ մինչև 4-ից 8 տարի ժամկետով ազատազրկում։

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

9 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

10 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

11 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

11 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

11 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

12 hours ago