ԼՂ հայությունն այսօր էլ էթնիկ զտումների վտանգի առաջ է: Վերջին օրերին ԼՂ հումանիտար բեռների մուտք է տեղի ունեցել, բայց դա իրադրությունը չի փոխում: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը` ժողովրդին ուղղված իր ուղերձում։
«Եթե ԼՂ հայերի՝ իրենց տներում ապրելու իրական պայմաններ և էթնիկ զտումներից պաշտպանության գործուն մեխանիզմներ չստեղծվեն, հավանականությունը, որ ԼՂ հայերը միակ միջոց կտեսնեն հեռացումը իրենց հայրենիքից չափազանց մեծանում է:Նիկոլ Փաշինյան
Իրադարձությունների նման զարգացման պատասխանատվությունը ամբողջությամբ կընկնի էթնիկ զտումների քաղաքականություն որդեգրած Ադրբեջանի և ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վրա:
Եթե ջանքերը կոնկրետ արդյունքներ չտան, կառավարությունը ԼՂ մեր քույրերին և եղբայրներին ամենայն հոգատարությամբ կընդունի ՀՀ-ում»,-ասել է նա։














